Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:00 03-03-2025

Հայ պատանդներն ու ՌԴ-ի աջակցությունը, Զելենսկիի հույսը, Զարիֆի հրաժարականը․ Ամփոփ լուրեր․ արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 3-ի միջազգային կարևոր լուրերը:

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն, պատասխանելով «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հարցմանը, մեկնաբանել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընթացող շինծու դատավարությունը:
Հարցման մեջ նշվում է, որ թեև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին ղեկավարները ՌԴ քաղաքացիներ չեն, սակայն հաշվի առնելով ՌԴ-ի բազմամյա միջնորդությունը հակամարտության կարգավորման գործում, ՌԴ խաղաղապահների համագործակցությունն Արցախի իշխանությունների հետ, արդյոք կարո՞ղ է Մոսկվան օգնել նրանց ազատ արձակելու հարցում:
ՌԴ ԱԳՆ պատասխանում նշված է. «Ինչպես ճիշտ նշեցիք, այդ անձինք Ռուսաստանի քաղաքացիներ չեն։ Վստահ ենք, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների օրակարգում հումանիտար հարցերի ընդգրկումը կօգնի Բաքվի և Երևանի միջև վստահության մթնոլորտ ստեղծել։ Մենք, մեր հերթին, հաստատում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին հավատարմությունը, ներառյալ փախստականների իրավունքների հարգումը, մշակութային, պատմական և կրոնական ժառանգության պահպանումը, ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորածների որոնումը և կալանավորված անձանց փոխանակման խնդիրները լուծելու անհրաժեշտությունը։ Մենք պատրաստ ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տրամադրել անհրաժեշտ օգնությունը»։

Սպիտակ տանը տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի սկանդալային բանավեճից հետո Ուկրաինայի նախագահն ասել է՝ «հավատում է, որ կարող է փրկել իր հարաբերությունները նախագահ Թրամփի հետ, սակայն բանակցությունները պետք է տեղի ունենան փակ դռների հետևում»։
«Այն ձևաչափով, որ տեղի ունեցավ հանդիպումը, չեմ կարծում, որ մեզ՝ որպես գործընկերների, դրական կամ հավելյալ որևէ բան տվեց», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հավելել է, որ պատրաստ է հանդիպել Դոնալդ Թրամփին, եթե ԱՄՆ նախագահը կրկին հրավիրի նրան՝ «իրական խնդիրները լուծելու համար», ընդգծելով, որ Կիևը պատրաստ է Վաշինգտոնի հետ հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ գործարք կնքել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Օվալաձև սենյակում տեղի ունեցած թեժ բանավեճից հետո շարունակել է քննադատել Զելենսկուն։
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը CNN-ին ասել է, որ ԱՄՆ-ն ուկրաինացի առաջնորդի կարիք ունի, ով պատրաստ է Ռուսաստանի հետ կայուն խաղաղություն ապահովել, սակայն հստակ չէ, որ Զելենսկին պատրաստ է դա անել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ