Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:53 03-03-2025

Մխիթարյան միաբանության ներկայացուցիչն անդրադարձել է Բաքվում հայ քրիստոնյա քաղբանտարկյալների նկատմամբ բռնություններին

Մխիթարյան միաբանության միաբան և Մխիթարյան ճեմարանի ռեկտոր Համազասպ Քեշիշյանը դատապարտել է Ադրբեջանում հայ քրիստոնյա քաղբանտարկյալների նկատմամբ բռնություններն ու կոչ է անում միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել նրանց ծանր վիճակին:

«Մենք մտահոգությամբ հետևում ենք շինծու դատավարություններին, որոնք անցկացվում են մեր ցեղասպան հարևանի մայրաքաղաքում»,- ըստ Aravot.am-ի՝ այս մասին The Armenian Report-ին տված բացառիկ հայտարարության մեջ ասել է Քեշիշյանը։

«Ոչ ոք չի կարող լրջորեն վերաբերվել այդ երկրում անցկացվող որևէ գործընթացի։ Այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական դատարանում, դատավարության ծաղր է»,- նկատել է հոգևորականը:

Նա խորին մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալների, մասնավորապես՝ բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանի առողջության համար։ Նշել է, որ Վարդանյանի վերջին հացադուլը վատ վերաբերմունքի դեմ հակազդեցություն է։

«Հատկապես Ռուբեն Վարդանյանն ակնհայտորեն վատառողջ տեսք ունի, և նրա համարձակ քայլը՝ հացադուլը, խոսում է այն մասին, թե ինչ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների են նրանք ենթարկվում»,- նկատել է նա:

Քեշիշյանը հիշել է Վարդանյանի հետ հանդիպումը Վենետիկում «Ավրորա» մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Սբ. Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանության հոգևոր կենտրոնում։

Նա բարձր է գնահատել Վարդանյանի նվիրումը հայ ժողովրդին՝ շեշտելով, որ գործարարը հրապարակայնորեն ցավ է հայտնել թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի զինվորների համար, որոնք զոհվել են հակամարտության ժամանակ։

«Դա խոսում է նրա խորքային մարդասիրության մասին, որը գերազանցում է մեր հարեւանների ատելությունն ու փոքրոգությունը»,- ասել է Քեշիշյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ