Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:30 03-03-2025

Լճկաձորում հույս ունեն, որ քաղաքացին փող կունենա 

Գարնան գյուղատնտեսական աշխատանքները Տավուշի մարզի այգեգործներն արդեն սկսել են: Այժմ ընթանում են ծառերի էտի, բուժման աշխատանքները:

Հիմնականում դեղձի ու արքայանարինջի այգիներ մշակող լճկաձորցիները հույս չունեն, որ կառավարությունը 2025-ի գյուղատնտեսության ոլորտին աջակցություն կտրամադրի, ինչպես նախորդ տարիներին էր` մատչելի գնով դիզվառելիքի, պարարտանյութերի եւ սերմացուի տեսքով:

Այդպես են կարծում, քանի որ նկատում են որ այս տարի կառավարությունն ավելի շատ հակված է հարկ ու տուրքերը բարձրացնել, ոչ թե գյուղացուն ՝ աջակցության ծրագրերն ավելացնել:

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրում դեղձի,արքայանարինջի, ձիթապտղի հարյուրավոր հեկտարներով այգիներ են մշակվում, սակայն իրացման շրջանում գյուղացիները կանգնում են փաստի առաջ:

Արտահանել միշտ չէ,որ ստացվում է, իսկ տեղական շուկայում արտադրանքը սպառելու համար պետք է որ քաղաքացին վճարունակ լինի:

Այնպես որ Երեւանից մի քանի հարյուր կիլոմետր հեռու Լճկաձորում գիտակցում են, որ եթե երեւանցին վճարունակ չլինի, տուժելու են նաեւ իրենք:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում