copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:05 28-02-2025

Անգամ դրսի աչքով է երևում, որ Հայաստանը գարշահոտ և ճահճացող ավտորիտարիզմի ճանապարհին է․ Աշոտյան

Անգամ դրսի աչքով է երևում, որ Հայաստանը գարշահոտ և ճահճացող ավտորիտարիզմի ճանապարհին է։

Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը․
«Բրիտանական Economist intelligence unit-ը երեկ հրապարակել է 2024 թ. ժողովրդավարության ինդեքսը, որտեղ Հայաստանը պահպանել է իր «հիբրիդային ռեժիմի» պիտակը։

Որպեսզի լավ պատկերացնեք, թե ինչ է նշանակում «հիբրիդային ռեժիմ», հիշեցնեմ.
Հիբրիդային ռեժիմներ. ընտրություններն ունեն էական խախտումներ, որոնք հաճախ խանգարում են նրանց լինել և՛ ազատ, և՛ արդար: Ընդդիմադիր կուսակցությունների և թեկնածուների վրա իշխանության ճնշումը կարող է սովորական լինել: Կոռուպցիան հակված է համատարած լինելու, իսկ օրենքի գերակայությունը թույլ է: Քաղաքացիական հասարակությունը թույլ է. որպես կանոն, տեղի են ունենում ճնշումներ, նաև ճնշումներ լրագրողների նկատմամբ, իսկ դատական համակարգն անկախ չէ:

Կրկնեմ՝ ոչ ոք չի պնդում բրիտանական զեկույցի անաչառության հարցում, այն միշտ էլ աշխարհաքաղաքական համատեքստ է ունեցել, և այս զեկույցում էլ առկա է ակնհայտ քաղաքական տարրը։

Սակայն անգամ այս պարագայում, Հայաստանի գործող իշխանությունների աշխարհաքաղաքական հովանավորներն ամբողջությամբ չեն կարողանում նկարել հաջողություններ ժողովրդավարության ոլորտում։
Ավելին, Հայաստանը ոչ միայն մնացել է հիբրիդային ռեժիմ, այլև կրկին վատացրել է իր ցուցանիշները նախորդ տարվա համեմատ։ Հայաստանի ժողովրդավարության գնահատականը նախորդ ցուցանիշից կրկին նվազել է՝ դառնալով 5.35՝ 10-ից և նվազելով 0.07 բալով:

Համաշխարհային դասակարգմամբ Հայաստանի դիրքը երկու հորիզոնականով բարելավվել է. այլ երկրներում նույնպես արձանագրված հետընթացի պատճառով նախորդ տարվա 84-րդ տեղի փոխարեն՝ այս անգամ մենք 82-րդն ենք։ Այս առումով մեր «բաստիոնը», մեր «փարոսը», մեր «ուղենիշային աստղը» զիջել է ոչ միայն եվրոպական երկրներին, այլև Զամբիային, Բութանին, Լեսոթոյին, Գանային և Սուրինամին։

Հատկանշական է կառավարման ճգնաժամի մասին վկայող կառավարության էֆեկտիվության ցուցանիշի շարունակական և զգալի անկումը՝ 4.64-ից այն դարձել է 4.29։

Օրերս ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի եզրափակիչ փաստաթղթում նիկոլական ուսապարկերի և եվրոպացիների քվեարկությամբ Հայաստանի ռեժիմն անվանվեց «լիարժեք ժողովրդավարություն», սակայն գեոպոլիտիկ շահերով պայմանավորված՝ նման ստերը բացահայտվում են առավել մասնագիտական զեկույցների արձանագրումներով։

Հիշեցնեմ նաև, որ նույն «Թրանսփերենսի Ինթերնեշնլի» և «Ֆրիդոմ Հաուսի» վերջին զեկույցներով Հայաստանը չի բարելավել իր ցուցանիշները ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի, ոչ էլ ազատությունների ոլորտներում։
Անգամ դրսի աչքով է երևում, որ Հայաստանը գարշահոտ և ճահճացող ավտորիտարիզմի ճանապարհին է»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի