Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 13:37 27-02-2025

Լիտվայի ԱԳ նախարարը ողջունել է ՀՀ ԱԺ-ում կայացած քվեարկությունը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը ողջունել է Հայաստանի խորհրդարանում կայացած քվեարկությունը Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։

Այս մասին ասված է Լիտվայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցի վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ձևաչափերում և Եվրամիության հետ համագործակցության ամրապնդման հեռանկարները։

«Նախարար Բուդրիսը ողջունեց Հայաստանի խորհրդարանում ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ամրապնդման շուրջ քննարկումները, ինչպես նաև առաջին ընթերցմամբ հաջող քվեարկությունը «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է հայկական կառույցների հետևողական աշխատանքի կարևորությունը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում Լիտվայի դիվանագիտության ղեկավարն ընդգծել է Լիտվայի պատրաստակամությունը՝ կիսելու ​​փորձը տնտեսության, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման, սահմանների կառավարման ռազմավարության մշակման և սահմանների պաշտպանության արդյունավետ աշխատանքի ապահովման, հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության նկատմամբ երկրի դիմադրողականության բարձրացման և այլ ռազմավարական ոլորտներում։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս հաղորդագրություն էր տարածել Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցների վերաբերյալ։ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների հետ շարունակական ակտիվ երկխոսության միջոցով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել