Եռաբլուրի հողը Վաչիկինն է, ՍԴ դատավորի նոր թեկնածու, վատ թարգմանիչ, Բալայանին չեն սպառնում․ Մամուլ

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` ՀՀ ՊՊԾ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը, որը տարիներ շարունակ եղել է Սերժ Սարգսյանի վարորդապետը․ գրում է Ժողովուրդ օրաթերթը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ դատավորի եւս մեկ թեկնածուի հարց է քննարկվում իշխանական կուլիսներում: Մասնավորապես, այս պահին քննարկվում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի անունը։

Օրաթերթը նաև գրում է․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մեկնաբանում հանրային գործիչ Էդգար Ղազարյանի խոսքի ազատություն սահմանափակելու դատարանի որոշումը։ «Առանց մեկնաբանության», – կարճ ասել է Վահե Գրիգորյանը հեռախոսազրույցում։

Օրաթերթի մեկ այլ հոդվածի համաձայն՝ Դավիթ Առաքելյանը պետք է պատասխանատվության ենթարկվի. լրագրողները իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով տուժող են։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Պաշտոնական միջոցառումների համար փողը խնայում են, հաճույքների համար՝ ոչ։ Երեկ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին այնքան վատ թարգմանիչ էր հրավիրվել, որ տպավորություն էր, թե ՔՊ-ականները նրան ընտրել էին իրենց ճաշակով։
Օրաթերթը նաև գրում է․ Հովիկ Աղազարյանի նորաստեղծ կուսակցությունը ևս պատրաստվում է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնել։

«Վնգստացող» բառից չվիրավորված դատավորը խոցվում է «կռուտիտ» բառից․ գրում է Հրապարակ օրաթերթը։ Երեկ՝ Մարտի 1-ի ամոթալի դատավարության ժամանակ, դատավորը լեզվակռվի մեջ էր մտել մեղադրյալների ու փաստաբանների հետ՝ ի ցույց դնելով իր հավատարմությունը ռեժիմին։

Օրաթերթը նաև գրում է․
Շարունակվո՞ւմ են Ձեր նկատմամբ մահվան սպառնալիքները Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վաքըֆ Սադիկովի կողմից՝ երեկ Հրապարակը հարցրեց Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին։ «Ոչ, այդ դեպքից հետո չեն կրկնվել»։ Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարվա նոյեմբերին Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեսպանից մահվան սպառնալիքներ է ստացել:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել