Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:12 25-02-2025

Մատենադարանի հարևանությամբ գտնվող մի ամբողջ թաղամասի բնակիչներ հայտնվել են գերու կարգավիճակում․ shamshyan.com

Երևանի սրտում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հարևանությամբ, Մաշտոցի պողոտայից սկիզբ առնող Անտառային փողոցում բնակվում են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կարծես գերի լինեն որոշ վայ վարորդների կողմից կատարված անթույլատրելի գործողությունների պատճառով։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ անգամ նշված վայրից ահազանգ է ստացվել շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տևական ժամանակ չի կարողացել հաղթահարել այդ հատվածը, քանի որ բազմաթիվ ավտոմեքենաներ անկանոն կայանել էին և տպավորություն էր ստեղծվել, որ այն ոչ թե բնակելի վայր է, այլ ավտոշուկա։ Էլ չենք ասում, որ աշխատանքային օրերին Մատենադարան այցելուները նույնպես հայտնվում են բավականին անհարմար վիճակում, քանի որ երթևեկության նկատմամբ տիրում է բարձիթողի վիճակ, իսկ եթե տեղի ունենա արտակարգ դեպք, այդ թվում բնական աղետ, երկրաշարժ, ապա բազմաթիվ քաղաքացիներ ունենալու են տարհանման խնդիր, իսկ հրշեջ և շտապօգնության մեքենաներն են էլ դարձյալ չեն կարողանալու մոտենալ և կատարել իրենց առաքելությունը, այն է՝ օգնել ու փրկել մարդկանց, մինչ դեռ նշված հատվածում տեղադրված են նաև ավտոմեքենաների կանգառը և կայանումը արգելող ցուցանակներ, սակայն օրինախախտ վարորդները վստահ լինելով, որ նշված հատվածում պարեկային ծառայությունից ոչ ոք չի լինի, չարամտորեն խախտում են երթևեկության կանոնները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ