copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:46 25-02-2025

ԵՄ պնդումը, թե ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, չի համապատասխանում իրականությանը. Լևոն Քոչարյան

Հայաստանի ներքին քաղաքական միջավայրը, այն, ինչպես այն ներկայացվում է, իմ կարծիքով՝ սխալական է և չի ներկայացնում կառավարության լուրջ խնդիրները։ Այս մասին այսօր Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր խոսքում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Այն պնդումը, թե Հայաստանը լիակատար գործող ժողովրդավարություն է, դա իրականություն չէ։ Հայաստանը ժողովրդավարության լուրջ դեֆիցիտի է բախվում՝ ներառյալ ճնշումներ ընդդիմության նկատմամբ, քաղաքական ճնշումներով քրեական գործեր և այլն: Մեդիազատության, դատական և այլ դրույթները ճշգրիտ չեն արտահայտում այն պայմանները, որոնք տիրում են մեր երկրում։

Ներկայումս ընդդիմադիր ուժերը բախվում են հետապնդման, և դա էապես ազդում է այն հայտարարությունների վրա, որոնք մենք պետք է հարգենք»,-ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին, Լեւոն Քոչարյանն ասաց. «Մենք իհարկե գնահատում ենք այն հայտարարություններ ուն առաջարկությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի շարունակական ագրեսիային, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտմանը։ Ճանաչելով տեղահանվածների վերադարձի իրավունքը, պահանջելով բանտարկյալների և գերիների ազատումը, շեշտելով հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, դրանք շատ կարևոր քայլեր են հաշվետվողականության և արդարության համար։ Այս միջոցները շատ կարևոր են ոչ միայն անցյալի անարդարությանը հասցեագրելու, այլ նաև երկարաժամկետ տարածաշրջանային կայունություն ապահովելու համար։ Սա պետք է մնալ առաջնահերթություն, թե՛ ԵՄ-ի, թե՛ միջազգային հանրության համար։ Այսպիսով, կոչ ենք անում ԵՄ-ին առաջ անցնել հռետորաբանությունից և արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ հանուն միջազգային իրավունքի համապատասխանության»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը: Նա հավելեց, որ հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից միջազգային իրավունքի լուրջ խախտում է. «Կոչ ենք անում Եվրոպայի Միությանը ջանքեր գործադրել, որպեսզի տեղահանվածները կարողանան ապահով վերադառնալ միջազգային պաշտպանվածության ներքո, ինչպես նաև աջակցեն Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների ազատմանը»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը