Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:39 25-02-2025

Ինչ է խոսել Տեր-Պետրոսյանը ԼՂ հանրաքվեից ընդամենը 10 օր անց. ՔՊ-ականը արխիվային տեսանյութ է հրապարակել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ տեսանյութում 1991 թվականի դեկտեմբերի 21-22-ն է։

«Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է Ալմա Աթայից։

Լեռնային Ղարաբաղի հանրաքվեից ընդամենը տաս օր անց Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ինքնավար միավորման ամուր երաշխիքներ պետք է ունենա։

Արդեն անցյալում էր վերամիավորման ակտը (1989 թվականի դեկտեմբերի 1), քանի որ փլուզվել էր Խորհրդային Միությունը։ Դեռևս Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհուրդը ընդունել էր Հայաստանի անկախության հռչակագիրը (1990 թվականի օգոստոսի 23) և արդեն անկախ Հայաստանի ժողովուրդը արել էր հանրաքվեն (1991 թվականի սեպտեմբերի 21-ին)։ Լեռնային Ղարաբաղը ևս ուներ հռչակագիր (1991 թվականի սեպտեմբերի 2) ու հանրաքվե (1991 թվականի դեկտեմբերի 10)»,- գրել է Կարապետյանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին

Ձեզ գուցե հետաքրքրի