copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:52 24-02-2025

Առողջապահության նախարարությանը կարո՞ղ են «հարիֆացնել»․ ով կարող է օգտվել 7-օրյա պետպատվերից

Օրերս ձյան տեղումների ֆոնին, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտատարություն արեց՝ նշելով, որ առատ ձյան պատճառով ընկնելու հետևանքով ստացված վնասվածքների բուժման հետ կապված ծախսերը պետությունը փոխհատուցելու է։

Oragir.News-ը Առողջապահության նախարարի այս հայտարարության հետ կապված որոշ պարզաբանումների համար փորձեց մեկնաբանություն ստանալ ԱՆ-ից։

ԱՆ-ից հայտնեցին, որ խոսքը նոր ընդունված հրամանի մասին է՝ փետրվարի 20-27-ը ներառյալ, պայմանավորված առատ ձյան տեղումներով։

«Այս հրամանի և նախարարի կայացրած որոշման էությունը այն է, որ արտակարգ իրավիճակի ծառայությունից ՀՀ քաղաքացիներին տրամադրված բուժօգնությունը և սպասարկումը, այս թվում՝ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող օրինակ ինչ-որ մետաղական կոնստրուկցիաները օգտագործում են հարթակներ, պտուտակներ, շյուղերի կիրառում և այլն, դա ամբողջությամբ փակելու է պետությունը՝պետական պատվերի շրջանակում»,- ասացին ԱՆ-ից։

Դիտարկմանը` եթե վնասվածքների քանակը գերազանցի պետպատվերով հատկացվող գումարի չափը, ու՞մ հաշվին են բուժվելու այդ հիվանդները, իրե՞նց, թե՞ հիվանդանոցի, ԱՆ-ից նկատեցին. «Պետպատվերով հատկացվող գումար չկա, որովհետև այդպես աննախադեպ աղետալի վիճակում չէ, որ այդպիսի մեծ թիվ լինի։ Այսօրվա դրությամբ մենք ունենք 8 պացիենտ, որը, ես կարծում եմ, ողջամիտ թիվ է»։

Հարցին` քաղաքացին ինչպե՞ս պետք է ապացուցի, որ ձյան պատճառով է վնասվածք ստացել, այլ ոչ թե ընկել է իր սեփական տանը կամ աշխատավայրում, ԱՆ-ից պատասխանեցին. «Ապացուցելու կարիք չկա։ Մենք պատճառների մեջ չենք խորանում։ Դժվար տանը այնպիսի կոտրվածք ստանան, որ, օրինակ, ինչ-որ շյուղերի խնդիր լինի, բայց մենք դետալների մեջ չենք մտնում, այդ 7 օրվա ժամկետում փակում ենք»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել