Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:59 21-02-2025

Տեխնիկա չունեն, Ավինյանն է մաքրում ձյունը. հարցում

Համացանցում այսօր տեսանյութ է տարածվել, որտեղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բահը ձեռքին ձյուն է մաքրում սպորտային կոշիկներով։

Դատելով տարածքից՝ Ավինյանը, ամենայն հավանականությամբ, Ավան վարչական շրջանում է՝ թաղապետարանի տարածքում։

Ավինյանի թիմակից, ՔՊ խմբակցության ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը ֆեյսբուքում տեղադրել է Ավինյանի՝ ձյուն մաքրելու տեսանյութը և կից գրել, որ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է իր՝ 2016թ. ֆեյսբուքյան գրառմանը»։

Նշենք, որ 2016-ին Տիգրան Ավինայնն առաջարկել էր այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին քաղաքապետարանի աշխատակիցների հետ դուրս գալ ու մաքրել ձյունը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Տիգրան Ավինյանը սպորտային կոշիկներով ձյուն է մաքրել։ Ըստ ձեզ՝ ինչի՞ մասին է դա վկայում»։

Հարցվածներից շատերը նշեցին, որ դա ցուցադրական է։ «Երևի տեխնիկա չունեն, անպատասխանատու են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ դա ցուցադրական է։ «Իրենց կապիկություններն են, ամոթ է»,-ասաց նա։ «Դե որ չի մրսում, թող մաքրի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը