Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:25 21-02-2025

Ագարակում և Մեղրիում իրականացվել է սեյսմիկ ռիսկի գնահատում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Ռազմավարությունը սահմանված է 46 միջոցառումից: Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) համակարգի գործառութային և մեթոդաբանական հիմքերի բարելավման ուղղությամբ իրականացվել են ազգային մակարդակում ԱՌԿ օրենսդրության բարելավման, աղետների ռիսկի գնահատման և ինդեքսավորման համակարգի ձևավորման, հետաղետային կարիքների գնահատման և վերականգնման գործընթացների շրջանակի զարգացման, քաղաքաշինության ոլորտում ԱՌԿ պահանջների ներառման, Կլիմայի փոփոխության հարմարվողականության և կենսաբանական վտանգների ուղղությամբ տեղական մակարդակում ԱՌԿ գործընթացների արդյունավետության բարձրացման աշխատանքներ: Համայնքներում, կրթօջախներում և առողջապահական հաստատություններում իրականացվել են ԱՌԿ պլանների ներդրման և կարողությունների մեծացման, զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերում ԱՌԿ բաղադրիչների ներառման աշխատանքներ:

ԱՌԿ տեխնոլոգիահենք համակարգի շարունակական բարելավման ուղղությամբ իրականացվել են կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունների զարգացման, սելավային ռիսկերի կառավարման կարողությունների հզորացման, աշխարհագրական տեղեկատվական համակարգի հենքի վրա քաղաքների աղետներին դիմակայելու մակարդակի բարձրացման աշխատանքներ: ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում ներդրվել են նոր մասնագիտություններ (կրթական ծրագրեր): Ագարակ և Մեղրի քաղաքային բնակավայրերում իրականացվել է սեյսմիկ ռիսկի գնահատում:

Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված գործողությունների շրջանակում Երևան քաղաքում և յուրաքանչյուր մարզում ստեղծվել է առնվազն մեկ փրկարար-կամավորական ջոկատ: 2024 թ․ ընթացքում ՀՀ մարզերում մեկնարկել է 9 կամավորական հրշեջ-փրկարարական ջոկատի գործունեություն։ Նախկինում նման հենակետեր լիարժեքությամբ չեն գործել։

Անվտանգության մշակույթի ամրապնդման ուղղությամբ իրականացվել է ԱՌԿ ոլորտի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացում` ուսումնական ծրագրերում ԱՌԿ կրթական բաղադրիչի ներդրմամբ:

2024թ․ առանցքային ձեռքբերումների շարքում ընդգծվել է ինստիտուցիոնալ մեխանիզմների սահմանումը, իրազեկվածության բարձրացումն ու նյութատեխնիկական հագեցվածությունը:

Ամփոփ ներկայացվել է նաև տեղեկատվություն` Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումներից հետո կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նշվել է, որ ըստ նոր փորձի, նախատեսվում են հետևյալ աշխատանքները՝ համայնքային փրկարար-կամավորական ջոկատների ավելացում և կարողությունների զարգացում, ԱՌԿ ոլորտում միջգերատեսչական համագործակցության և ճգնաժամային հաղորդակցության գործընթացների բարելավում, Փրկարար ծառայության կարողությունների, այդ թվում՝ կրթական, շարունակական կատարելագործում, նյութատեխնիկական բազայի զարգացում, վաղ ազդարարման համակարգի արդիականացում և կատարելագործում, հիդրոօդերևութաբանական համակարգի զարգացում, գետերի հուների լայնացում, պարբերաբար աղբից և ջրաբերուկներից մաքրում, հենապատերի և ափապաշտպան կառույցների վերականգնում և կառուցում, աղետների ռիսկի ինդեքսավորման համակարգի զարգացում:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է համայնքներում աղետների դեմ պայքարի ուղղությամբ կարողությունների զարգացումը, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման գործող պլանների աուդիտի իրականացումը՝ դրանք համադրելով աղետի դեպքում փաստացի իրականացված գործողությունների հետ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա արդյունքում պետք է վեր հանվեն արդեն իսկ մշակված պլաններում առկա բացերն ու դրանցում իրականացնել համապատասխան փոփոխություններ: Աղետների կառավարման համատեքստում վարչապետն ընդգծել է նաև վաղ ազդարարման ստանդարտների սահմանման, առկա ենթակառուցվածքների քարտեզագրման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան