copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:03 21-02-2025

Հայաստանն ու ԱՄԷ-ն կիսում են բարգավաճող և դինամիկ զարգացող տնտեսական գործընկերություն. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ-Խայմա քաղաքում մասնակցել է Made by Armenians 2025 ցուցահանդեսին։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Միջոցառմանը ներկա են եղել Ռաս Ալ-Խայմայի թագաժառանգ Շեյխ Մուհամեդ բեն Սաուդ բին Սաքր Ալ Քասիմին, Ռաս Ալ-Խայմայի Առևտրի պալատի նախագահ Մոհամեդ Ալ-Նուայիմին, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ինչպես նաև գործարարներ, ներդրողներ և պետական պաշտոնյաներ Հայաստանից, ԱՄԷ-ից ու այլ երկրներից։

Բացման արարողության ընթացքում նախարարը նշել է․ «Հայաստանն ու ԱՄԷ-ն կիսում են բարգավաճող և դինամիկ զարգացող տնտեսական գործընկերություն։ 2024 թվականին մեր առևտրաշրջանառությունն գերազանցել է 5.7 միլիարդ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ կրկնապատկվելով։ Հայկական ապրանքների արտահանումը դեպի ԱՄԷ զգալիորեն ընդլայնվել է, ինչը վկայում է աճող պահանջարկի և մեր գործարար կապերի ամրապնդման մասին։ Համանման միջոցառումները տնտեսական համագործակցության խորացման, ներդրումների խթանման և առևտրային հնարավորությունների ընդլայնման մեր ընդհանուր տեսլականի արտացոլումն են»։

Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են գործարար հանդիպումներ և մշակութային միջոցառումներ։ Այն բաց կլինի մինչև փետրվարի 22-ը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը