Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:37 20-02-2025

192 դպրոցում արգելե՞լ են նկարել Արարատ լեռը. փոխտնօրենի կցկտուր պատասխանները

Մեդիադաշտում տարածվել է տեղեկություն, ըստ որի՝ Երևանի համար 192 դպրոցում կերպարվեստի դասերի ընթացքում արգելվել է նկարել Արարատ լեռը։ Տեղեկությունը տարածել է Վարդան Ղուկասյանն իր տելեգրամյան ալիքում՝ նշելով, որ արգելքը կապված է դպրոցի տնօրեն Հռիփսիմե Կոշեցյանի որոշման հետ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել դպրոցի տնօրենի հետ, սակայն պարզվեց, որ նա ֆիզարձակուրդում է։ Փոխտնօրենն, իր հերթին, նշեց, որ իրավասու չէ մեկնաբանություններ տալու, սակայն հստակ պատասխանեց, որ Արարատը նկարելն արգելված չէ։ Նշանակում է՝ այս պահին պաշտոնական հաստատում չկա, որ դպրոցի վարչական մարմինը նման արգելք է սահմանել։

Սակայն հետաքրքիր է, որ մինչ այս պնդումը փոխտնօրենն ընդգծել էր, որ տեղյակ չէ նման որոշման մասին։ Այս հակասական արձագանքը նոր հարցեր է առաջացնում. եթե դպրոցում արգելք չկա, ինչպե՞ս է այն դարձել քննարկման առարկա, և ու՞մ որոշմամբ է արգելվել։

Հանրության շրջանում մտահոգություն է առաջացրել՝ արդյոք այս որոշումը մասնավո՞ր դեպք է, թե՞ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցուցումներ է տվել բոլոր դպրոցներին։

Արարատ լեռը Հայաստանի ազգային խորհրդանիշներից է, որն ամրագրված է պետական զինանշանի վրա և սերտորեն կապված է հայկական ինքնության ու պատմության հետ։ Դպրոցներում այն հաճախ է օգտագործվում կրթական նյութերում՝ թե՛ կերպարվեստի, թե՛ պատմության, թե՛ գրականության դասերին։

Հավելենք, որ նշված դպրոցի տնօրենը պատմության ուսուցիչ է։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել