copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:30 20-02-2025

Հարցումների արդյունքներով Սարիկը չորրորդն է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Չնայած ողջ իշխանությունը Փաշինյանի հրահանգով լծվել է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների քարոզչությանը՝ իրենց թեկնածուի օգտին, եւ մրցակիցների դեմ հակաքարոզչությանը, սակայն իշխանական աղբյուրները խոստովանում են, որ ՔՊ-ի վիճակը, մեղմ ասած, շատ տխուր է Գյումրիում։ Ներքին հարցումների արդյունքներով՝ ՔՊ-ն գլխավորող Սարիկ Մինասյանը չորրորդ տեղում է, առաջին եռյակում են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Դոգի թեկնածուն եւ Ռուբեն Մխիթարյանը։ Ուշագրավ է, որ ՔՊ-ականներն ակնհայտ հակաքարոզչություն են տանում նախկին քաղաքապետի եւ Ռուբեն Մխիթարյանի դեմ՝ վերջինիս ներկայացնելով որպես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թեկնածու: Սակայն մարդիկ իրենց հիշողությունը դեռ ամբողջությամբ չեն կորցրել` լավ հիշում են, որ Սարիկ Մինասյանն Էդմոն Մարուքյանի կողմնակիցն էր ժամանակին, որի ցուցակով պատգամավոր էր դարձել։

Ե՛վ Սարիկ Մինասյանի, ե՛ւ ՔՊ-ի ողջ հույսը Արման Սահակյանն է` «Սովրանո» ընկերության սեփականատերը, որը Միքայել Մինասյանի ընկերն էր, բիզնես-պարտնյորը, հովանավորյալը շատ ավելի, քան Ռուբեն Մխիթարյանն է եղել: ՔՊ-ում հասկանում են, որ խնդիրը ոչ թե Սարիկի անձն է, այլ՝ իշխանությունը, որը վստահություն չի վայելում Գյումրիում: Իսկ կուսակցական փակ նիստերի ժամանակ Փաշինյանը խիստ զգուշացրել է՝ չի ների ոչ մեկին, որն ակտիվորեն չի պայքարի Գյումրիում իշխանության հաղթանակի համար: Սակայն այդ «պայքարին» հատկապես վնասում է այն, որ Գյումրու ՔՊ կառույցում ուղղակի իրար միս են ուտում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ