copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:32 19-02-2025

Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Փետրվարի 20-ին լրանում է արցախյան պայքարի` ղարաբաղյան շարժման 37-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախցիները որոշում կայացրին՝ դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ կազմից՝ միավորվելով մայր Հայաստանի հետ: Երեւանում եւ Ստեփանակերտում այդ օրը, գրեթե բոլոր տարիներին, սկսած 1988-ից, մշտապես տարբեր միջոցառումներ են կազմակերպվել: Մեր տեղեկություններով, այս տարի Արցախի քաղաքական էլիտան էլ է այդ օրը միջոցառումներ ծրագրել։ Առավոտյան պատգամավորները կայցելեն Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հերոս նահատակների հիշատակին: Քննարկում են՝ որպեսզի օրն ավելի նշանակալից դառնա, ոչ թե Արցախի ներկայացուցչությունում միջոցառում անցկացնել, այլ ավելի հանդիսավոր պայմաններում։ Թե որտեղ, երեկ վստահեցրին, որ դեռ վերջնական ընտրություն չեն կատարել։

Նույն օրը նաեւ հանրահավաք է կազմակերպել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը՝ ի դեմս ղեկավարներ Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, որոնք նաեւ արցախցիներին են հրավիրել հանրահավաքին եւ առաջարկել են հարթակից ելույթներ ունենալ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ