copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:20 18-02-2025

Փեզեշքիանն ու Ասադովը քննարկել են իրանա-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել «բարեկամության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման՝ նոր բովանդակությամբ փոխշահավետ համագործակցությունը հարստացնելու շուրջ»։

Քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի և նավթագազային ոլորտներում Ադրբեջանի և Իրանի միջև նախագծերի իրականացման հետ կապված հարցեր։

Կողմերը նաև նշել են Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովի կարևորությունը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը Կասպից ծովը դիտարկում է որպես խաղաղության, բարեկամության և համագործակցության ծով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը