copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:35 18-02-2025

«Կոկա-կոլան» վերադառնում է Ռուսաստան. տեղական ընկերությունները դժգոհ են

Coca-Cola-ն պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան, ընկերությունը քննարկում է ռուսականշուկա վերադառնալու հնարավորությունները։ Արդեն պլանավորում են տեղական մրցակիցների հետ աշխատանքը կազմակերպելու գործընթացը,- հայտնում է ռուսական լրատվականը։

Coca-Cola-ն ցանկանում է վերսկսել արտադրությունը այն գործարաններում, որոնք օգտագործում էր մինչ հեռանալը։ Հիշեցնենք, որ 2022 թվականին, Ուկրաինա Ռուսաստանի ներխոժումից հետո Coca-Cola-ն դադարեցրեց իր գործունեությունը Ռուսաստանում։ Դրանից հետո ռուսական «Добрый Кола» ապրանքանիշը մոտավորապես նման գույնի և համի ըմպելիքներ էր արտադրում, այն դեռ կշարունակվի արտադրվել մինչև Coca-Cola-ի վերջնական վերադարձը։

Գազավորված ըմպելիք արտադրող ռուսական ընկերությունները բացասաբար են արձագանքել Coca-Cola-ի վերադարձի լուրերին։

«Մենք երկիր չենք, որտեղ ով ուզում է՝ գալիս ու գնում է։ Եթե մեկ անգամ դուրս ես եկել, էլ հետ չես կարող վերադառնալ»,- այսպես է արձագանքել «Черноголовка»-ի ղեկավար Ալեքսեյ Չետվերգովը։

2022-ի առաջին կեսում Coca-Cola-ն Ռուսաստանից հեռանալուց հետո 190 միլիոն եվրոյի կորուստ ունեցավ։ 2024-ի հունիսին ընկերությունը դիմել է Ռուսաստանին, որպեսզի Coca-Cola, Sprite և Fanta ապրանքանիշերը վերսկսեն իրենց արտադրությունը։ 2025թ-ի փետրվարին Coca-Cola-ն արդեն վերագրանցել է իր ապրանքանիշերի իրավունքները՝ ալկոհոլային խմիչքների արտադրության համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը