copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:20 17-02-2025

Արարատում աղջկան նեղացնելու պատճառով վիճաբանությունը ավարտվել է կրակոցներով․ shamshyan.com

Փետրվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իսակով փողոցի շենքերից մեկի մոտ հնչել են կրակոցներ, առկա են կրակված պարկուճներ, նույն փողոցի մեկ այլ շենքի բակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի վրա առկա է կրակոցի հետք:

Պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Լ․ Հ․-ին, 19-ամյա Վ․ Ա․-ի կողմից նեղացնելու հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու հարցի շուրջ փետրվարի 8-ին ժամը 22։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի մոտ իրար հետ հանդիպել են Լ․ Հ․-ն, Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Գ․ Կ․-ն, 33-ամյա Ա․ Ա․-ն և Վ․ Ա․-ն, վերջինիս պապ, Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Ս․Գ․-ն, 17-ամյա Թ․ Բ․-ն, որի ժամանակ վերջիններս վիճաբանել և բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, որի ընթացքում Վ․ Ա․-ն իր մոտ պահվող դեռևս չպարզված ապօրինի ատրճանակից կրակոցներ է հնչեցրել Իսակովի փողոցի շենքերից մեկի առաջին հարկում գործող վարսավիրանոցի ուղղությամբ, ինչին ի պատասխան էլ Ա․ Ա․-ն, դեռևս չպարզված իր մոտ պահվող ապօրինի ատրճանակից նույնպես հնչեցրել է կրակոցներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակի չկրակված 2 փամփուշտ, գազային ատրճանակի 1 պարկուճ, «Մակարով» տիպի ատրճանակի գնդակ, «Մակարով» տիպի ատրճանակի 3 պարկուճ, «Մակարով» տիպի ատրճանակի չկրակված փամփուշտ, ինչպես նաև հայտնաբերվել է նույն փողոցի շենքերից մեկի բակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնախցիկի վրա կրակոցի հետքով, որը քննիչի որոշմամբ տեղափոխվել է Արարատի մարզային քրեական վարչության հատուկ պահպանվող տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ