copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 09:27 16-02-2025

Ուկրաինան կմասնակցի բանակցություններին. ԱՄՆ-ն հանդես կգա որպես միջնորդ. WSJ

ԱՄՆ պաշտոնյաները փորձել են հանգստացնել Ուկրաինային՝ վստահեցնելով, որ նա կմասնակցի Ռուսաստանի հետ բանակցություններին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարին ասել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ Կիևին բացառել բանակցություններից և այդ քայլը հիմարություն է համարում։ Այս մասին հայտնել են Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցած դիվանագետները։

Ավելի ուշ ՌԴ-ի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը պարզաբանել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ են վարվելու, իսկ ԱՄՆ-ն հանդես կգա որպես միջնորդ։

Քելլոգն ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել եվրոպացի առաջնորդների նկատմամբ՝ ասելով, որ նրանց մասնակցությունը բանակցություններին քիչ հավանական է:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ