copy image url
Ավելին 1 տարի առաջ - 23:45 15-02-2025

Բարաք եւ Միշել Օբամաները Վալենտինի օրվա սելֆիներ են հրապարակել

Նախկին նախագահ Բարաք Օբաման սկսել է Սուրբ Վալենտինի օրը կնոջը՝ Միշելին ուղղված սիրային ուղերձով չնայած այն խոսակցություններին, թե զույգը ամուսնալուծության եզրին է:

«Երեսուներկու տարի միասին, և դու դեռ շունչս կտրում ես»,-գրել է նախկին նախագահը X բլոգում՝ հավելելով. «Շնորհավոր Սուրբ Վալենտինի օրը @MichelleObama»:

Նա նաեւ համատեղ սելֆիներ է հրապարակել:

Միշել Օբաման ամուսնուն պատասխանել է սեփական քաղցր գրառմամբ. «Եթե կա մեկ մարդ, ում վրա միշտ կարող եմ հույսս դնել, դա դու ես, @BarackObama: Դու իմ աջակցությունն ես: Միշտ այդպես է եղել ու կլինի: Շնորհավոր Վալենտինի օրը, սիրելիս»,-գրել է նա՝ տեղադրելով սրտի էմոջի և նույն սելֆիով։

Գրառումները գալիս են այն չհիմնավորված լուրերի ֆոնին, թե զույգը պատրաստվում է ամուսնալուծության, և որ դեմոկրատը, ով նախագահել է 2009-ից 2017 թվականներին, սիրավեպ է ունեցել «Ընկերներ» խմբի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հետ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում