Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 11:48 15-02-2025

Սնուփ Դոգի վերադարձրած հոնորարը չի հասնի պետբյուջե․ ամբողջը իշխանության գրպանն է գնում․ հարցում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հրապարակել է փաստաթուղթ, որից տեղեկանում ենք, որ հայտնի ռեփեր Սնուփ Դոգը Երևանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի համար ստացած հոնորարը ամբողջությամբ վերադարձրել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։

Սնուփ Դոգի՝ 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված, այնուհետև չեղարկված համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ էր հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ ՄՊՀ-ն որոշել է կարճել վարույթը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Սնուփ Դոգը վերադարձրել է չկայացած համերգի հոնորորը, որը պետական բյուջե չի հասել։ Ձեր կարծիքով կհասնի՞»։

Հարցվածների ճնշող մեծամասնության կարծիքով այդ գումարը պետական բյուջե չի վերադարձվի։

ֿ«Դժվար, որովհետև ոչ մի բան չի հասնում պետբյուջե, սաղ իրանց գրպանն ա գնում»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ վստահ չէ, որ գումարը պետբյուջե կհասնի։ «Չեմ կարծում, որ կհասնի։ Նիկոլի օրոք ոչ մի լավ բանի չեմ հավատում լինի։ Եթե ինքը կա, արդեն իսկ ոչ մի դրական բան չկա էս երկրում»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ հնարավոր է վերադարձվի։ «Ենթադրում եմ, որ պիտի հասնի»,- ասաց նա։

«Կասկածում եմ, խաբուսիկ ա»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով