copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:12 15-02-2025

Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն, ըստ երևույթին, հիանալի հասկանում է, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը ամբողջովին ձախողել է: Ավելին, ակնհայտ է, որ մարդիկ տոտալ բոյկոտում են այս համակարգը, ինչի մասին է վկայում այս պահին հայտարարագիր լրացրած անձանց թիվը: Մեր տեղեկություններով, կառավարությունում, մեղմ ասած, անհանգստացած են հայտարարագրման տեմպերից. որքան էլ հընթացս որոշակի «պրոգրեսիայով» հայտարարագիր լրացնողների թիվը մեծանա, միևնույնն է, այս տարի հազիվ թե 20-30 տոկոսից ավելի լինի ընդհանուր թիվը:

Կառավարությունը փորձում է «արիշտա կախել» քաղաքացիների ականջից՝ այսպես կոչված «սոցիալական կրեդիտների վերադարձի» PR-ի միջոցով: Օրերս էլ մեծ պաթոսով հայտարարեցին, թե իբր «ընդլայնել» են դրա շրջանակը: Սակայն ակնհայտ է, որ մեր բնակչության մեծ մասի վրա այլևս չեն ազդում փաշինյանական «կտերը»: Նաև դրա վկայությունն է, որ մարդիկ նախընտրում են կանխիկ գործարքները, որոնց թիվն էապես մեծացել է: Խնդիրը որևէ բան թաքցնելը չէ, այլ այն, որ առօրյա, միմյանց միջև ընթացիկ փոխանցումները նախընտրում են կատարել կանխիկով՝ «շառիցփորձանքից» հեռու:

Առավել ևս, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը «Դեմ եմ հայտարարագրմանը» խորագրով ակցիաների շրջանակներում օրերս հանրամատչելի բացատրել էր, որ իշխանությունը մանիպուլացնում է՝ հայտարարելով, որ մինչև 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն: «Հայտարարագրած գումարը չի հարկվի ՄԻԱՅՆ այն դեպքում, եթե ունենաք նվիրատվության կամ փոխառնության պայմանագրեր։ Մյուս ԲՈԼՈՐ դեպքերում, եթե կա չհիմնավորված բանկային շարժ, այն լինի 20000, 150000, թե 500000 դրամ՝ ենթակա է հարկման»:

Նշենք, որ վերը նշված ակցիայի շրջանակներում արդեն մի քանի բավական մարդաշատ հանդիպում է եղել: Մեզ հետ զրույցում Սարգսյանը նշեց. «Հենց հասարակության լայն շերտերին հասանելի դարձրեցինք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն հարցում ստել է, և դուք իրականում խնդիրների առաջ եք կանգնելու, դրանից հետո կանցնենք պայքարի երկրորդ փուլին՝ հանրային ճնշման ներքո ստիպելու, որպեսզի նվազագույնը մի քանի տարով կասեցվի այս համակարգի ներդրումը, լայն քննարկումների արդյունքում նոր համակարգ մշակվի և ներդրվի: Հասնելու ենք մեր նպատակին, այս համակարգը պետք է կասեցվի, և այս տարի հասարակության անդամներն իրենց եկամուտները չպետք է հայտարարագրեն»:

Ի դեպ, մեր տեղեկություններով, «Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիայի հաջորդ իրազեկումհանդիպումը կլինի Գյումրու տարածաշրջանի բնակչության հետ՝ փետրվարի 19-ին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը