copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:30 14-02-2025

Փետրվարի 15․ Թուրքիան սպասում է Օջալանի «պատմական ուղերձին»

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայում սպասում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտում գտնվող Ադդուլլահ Օջալանի ուղերձին, որն ամենայն հավանականությամբ կլինի վաղը՝ փետրվարի 15-ին։

Օրերս քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և իրավահավասարություն» կուսակցության համանախագահ Թունջուր Բախիրխանը հայտարարել էր, որ առաջիկա օրերին Օջալանը հանդես կգա ուղերձով։

Կուսակցության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ Օջալանը կարող է դիմել իր կողմնակիցներին զենքերը վայր դնելու և թուրքական պետության դեմ զինված պայքարը դադարեցնելու կոչով։

Փետրվարի 15 ամսաթիվն իր մեջ յուրօրինակ սիմվոլիկա ունի․ 1999 թվականի հենց այդ օրն է Օջալանը ձերբակալվել և Քենիայից տեղափոխվել Թուրքիա։ Կարծիքներ կան նաև Օջալանը կարող է կոչով հանդես գալ մարտի 21-ին՝ կապված քրդական Նոր տարվա՝ Նովրուզի տոնակատարությունների հետ։

Հիշեցնենք՝ Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր Թուրքիայի իշխանությունների և քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և իրավահավասարություն» կուսակցության ներկայացուցիչների միջև Օջալանի ուղերձի ընթացող բանակցություններին և առհասարակ Թուրքիայում քրդական հարցը լուծելու հնարավորություններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել