copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:30 14-02-2025

XAXALOVE-ից զանգել են գնորդներին և Արցախի պատկերով փազլները հետ ուզել․ նորն են թողարկելու

Արցախցի Անուշ Աթաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, որ ղեկավարությունը թուրք են՝ դա արդեն հասկացան գրեթե բոլորը։ Բա իրենց շահեր պաշտպանողները ի՞նչ են…

Այսօր զանգահարում են ինձ XAXALOVE-ից, թե բա հիշում ե՞ք, դուք դեկտեմբերին մեզանից մեծ քանակի խաղալիքների պատվեր եք արել, որոնց մեջ Հայաստանի փազլ քարտեզներ կար՝ Արցախով։ Կարողա՞ դեռ ձեզ մոտ են էտ քարտեզները, հետ ենք հավաքում, որպեսզի նոր պարտիա թողարկենք։

Հարցնում եմ.
- Այսինքն, առանց Արցախի՞
- դե մեզ այդպես են հրահանգել։
Ջղայնացա, ասեցի
- Դուք գիտեք, ես ինքս Արցախից եմ ու զանգում նման բան եք ինձ ասու՞մ։ Հաջորդ քարտեզը կպահանջեն առանց Սյունիքի կամ Երևանի թողարկել, անելու՞ եք։ Խիզախություն չունե՞ք հրաժարվել։ Դուք որ ձերից այդքան հեշտ հրաժարվում եք, բա էլ թուրքին ի՞նչի եք մեղադրում։
Ջղայնացած անջատեցի հեռախոսը։
Նորից զանգեց, փորձում է արդարանալ՝ բա փորձել ենք, էսքան ժամանակ պահել ենք, բայց մեզ չեն թույլատրում… նման բաներ…

Ասեցի,
- Ես ոչ մի հատ չեմ վերադարձնի, ու էլ երբեք ձեր մոտից պատվեր չեմ անի։
P.S. Այնքան ուրախ էի, որ Արցախով քարտեզ էին թողարկում։ Բացի այլ խաղալիքներից մոտ 30 քարտեզ գնել էի, ու ամանորյա նվեր տվել երեխաներիս։
Հիմա, հերիք չէ էլ Արցախով չեն թողարկելու, մի հատ երկու ամիս առաջ վաճառածը ուզում են ետ հավաքեն! Թե բա չեն թույլատրում…

P.S.S. Հիշեցնեմ, տվյալ կազմակերպությունը արտադրում է զարգացնող և ուսուցողական խաղեր հայ մանուկների համար։ Ուսուցողակա՛ն!!
Այսինքն թուրքը չէ, հայկական արտադրողը մեր իսկ ազգային արժեքներից հրաժարվում է և այդ էլ ուսուցանում

Հիմա ես չեմ, դուք եք… ի՞նչ ասես նման կազմակերպությանը, նման հակահայկական մոտեցմանը։ Վստահ եմ ստորև նկարի քարտեզում պատկերված Արարատն էլ չի լինի նոր «պարտիայում»
Հետո էլ կասեն «մինչև վերջ չեք կռվել»…»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է