copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:35 14-02-2025

Ավինյանը ավտոբուսների վարորդներին սիրաշահում է բիոզուգարաններով․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Տիգրան Ավինյանը որոշել է հերթով կատարել տարեվերջին գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդների10 կետից բաղկացած պահանջ-խնդրագիրը։ Ամենախնդրահարույց հարցը «կանեցներում» զուգարան չունենալն էր։ Yerevan.am կայքում հրապարակվել է Ավինյանի որոշումը՝ 27,5 միլիոն դրամ հատկացնել «Երեւանտրանս» ՓԲԸ-ին՝ 43 հատ բիոզուգարան գնելու համար։ «Իրականում դրա մաքրության հարցը լուրջ է՝ հիմա «կանեցներում» մաքրող պիտի՞ պահեն։ Բիոզուգարան գնելն այդքան էլ խելամիտ չէր, նախ էդ զուգարանների հերը կանիծեն` կդառնա հակահիգիենիկ ինչ-որ բան»,- ասում է մեր աղբյուրը։

Տարիներ շարունակ վարորդները ստիպված են եղել բնական կարիքները հոգալ այստեղ-այնտեղ՝ չունենալով վերջնակետերում տարրական կենցաղային պայմաններ, հիմա Ավինյանը որոշել է վարորդներին սիրաշահել բիոզուգարաններով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր