Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:11 13-02-2025

Եվրամիության նվիրած ավտոբուսները Գյումրիում չեն ծառայում նպատակին

Oragir.News-ը դեռ անցած տարի էր անդրադարձել ԵՄ-ի ֆինանսավորմամբ ձեռքբերված էլեկտրական ավտոբուսների թեմային։ Կանաչ ավտոբուսները 2024-ին հասան Գյումրի, բայց այդպես էլ չծառայեցին իրենց նպատակին։ Եվրամիության նվիրած ավտոբուսները ո՛չ հանձնվում են շահագործվելու, ո՛չ էլ քաղաքային իշխանությունները բացատրում են, թե ինչ եղան այդ ավտոբուսները։

Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը սոցցանցի իր էջում բարձրաձայնել է այս խնդրի մասին, առաջարկել խնդրի լուծման իր տարբերակը։



«Ավտոբուսները Գյումրի համայնքին բնակիչներին ծառայելու փոխարեն վերածվել են անշարժ գույքի։ Այս խայտառակությունը ոչ միայն վնասում է մեր բնակիչներին, այլ նաև ԵՄ մեր գործընկերների մոտ մեղմ ասած անլուրջ տպավորություն է ստեղծվում՝ քաղաքային իշխանությունների անպատասխանատվության պատճառով։ Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի այս ավտոբուսները ծառայեն համայնքին։ Պարզվում է՝ պետք է ընդամենը մի տող որոշում, որպեսզի համայնքը ավտոբուսներն ընդունի սեփականություն և շահագործի։ Փաստորեն, քաղաքային իշխանությունները օր ու գիշեր շատ ավելի կարևոր գործեր ունեն անելու, քան այս պարզ հարցը լուծելը»,- գրել է Կարեն Մալխասյանը։

Քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ` ավտոբուսները շահագործման չհանձնվեցին, որովհետև ՔՊ-ի և «Բալասանյան դաշինքի» միջև անլուծելի հարցեր կային։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել