copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:13 12-02-2025

ԵՊՀ-ում «Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» առարկան դասավանդող անձը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում. պատմաբան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Շիրակ Թորոսյանը պատերազմից հետո առանց աչքը թարթելու մնաց ՔՊ-ական խունտայի կազմում, ավելին, 2021-ի հունիսին ուժերի ներածին չափով քարոզեց, որ հայրենավաճառ խմբակը վերարտադրվի:

Հիմա էլ, դե, տեսնում եք, ԵՊՀ-ում «Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» առարկան դասավանդող անձը կրկին առանց աչքը թարթելու Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում (եթե չի ճանաչել՝ թող հայտարարի հրապարակավ), և շարունակում է ցնծալ չարիքի իշխանությամբ:

Այսօր էլ Արփինե Սարգսյանին ասելով՝ շեֆին է հասկացնում, ասում է՝ ինչ չքնաղ եք դուք, որ թույլ եք տալու ջավախահայերին ՄԻ ԱՄՍՈՎ երթևեկել վրացական վարորդականով:

Քանի որ կարող է շեֆը ջղայնանար ու թարս նայեր՝ էլ հարց չտվեց, չասաց՝ բա որ մի ամիս հնարավոր է, ինչու՞, ասենք, հնարավոր չի 2, 3, 4, 5, 6 և ավելի ամիս: Ո՞վ է էս հանճարեղին հավատացրել, թե ջավախահայերը մեկ ամսվա մեջ գործերն ավարտելու են, վերադառնան, որ էդ մարդկանց անունից իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, թե՝ չքնաղ լուծում եք տվել:

Շատ չքնաղ լուծում է, պարոն Թորոսյան, առաջարկում եմ՝ էսօր նշեք դա, Կարեն Գիլոյանիդ հրավիրի, թող իրիկունը կիթառով նվաղի էլի Աննայի ու Նիկոլի առաջ, դու էլ հոտընկայս ծափ տուր, քանի որ դրա բազմակի փորձն ունես (առաջին հոտընկայս ծափահարությունը 2021-ի ապրիլի 14-ին էր, երբ պատերազմից հետո համատարած պահանջում էին դրա հրաժարականը):

Ի դեպ, ջավախահայերի մուտքը 15 օր սահմանելու մասին բան չունե՞ս ասելու, ասում են՝ տարբեր մարդկանց մոտ խոսում ես, թե լավ են անում, չեն թողնում, ինչի՞ պիտի տարբերվենք: Պահանջում եմ՝ պաշտոնական հայտարարել՝ կո՞ղմ ես, թե՞ դեմ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ