copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:38 12-02-2025

Մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կանդիցիաների միջից ենք հանում. Փաշինյան

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի շուրջ բանակցությունների ընթացքին ու դրա շուրջ առկա փաստաթղթերին։ Փաշինյանը շեշտել է՝ կհրապարակեն ամեն ինչ, միայն թե սպասում են, որ բոլոր փաստաթղթերը համակարգվեն։

«ՀՀ-ում ձեզ չթվա, թե բանակցությունների ինստիտուցիոնալացված հատորներ կան: Մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կանդիցիաների միջից ենք հանում, մի մասն ընդհանրապես մասնավոր մարդ գալիս ա, մեզ տալիս ա: Դուք թողել ե՞ք, մի դարակում դրած որ լիներ, կասեինք` վերցրեք` ձեզ ենք տալիս: Չկա համակարգված մի տեղում դրած... Ցաքուցրիվ ա: Հիմա կհամակարգենք, կհրապարակենք, դրա շուրջ ինտրիգ մի ստեղծեք, ուշ թե շուտ հրապարկվելու ա, բան չեք ունենալու: Հրապարակման հետ կապված էլ հույսեր մի փայփայեք, այնտեղ ձեզ հուսադրող ոչ մի բան չկա, մեզ համար էլ չկա, բայց ձեզ համար էլ չկա»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան