Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:37 12-02-2025

Փաշինյանն էֆեկտիվ է գնահատել ԱՄՆ փոխնախագահի հետ «ոտքի վրա» հանդիպումը

Սպիտակ տանը ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չէին, և ես, այո՛, ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպել եմ. դա եղել է իմ այցի վերջին օրվա վերջին իրադարձությունը։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։

«Հընթացս ես այնտեղ էի գնացել ազգային նախաճաշի աղոթքին մասնակցելու միջոցառմանը և կրոնական ազատության հարցերով գագաթնաժողովին մասնակցելու համար։ Հընթացս այդպիսի գաղափար առաջացավ, և կազմակերպվեց հանդիպումը չնախատեսված կարգով, և տեղի է ունեցել հանդիպումը, այն բավականին երկար է տևել, տեղի է ունեցել 1+3 ձևաչափով, այսինքն դա՝ տետ ա տետ խոսակցություն չի եղել: Պատվիրակության անդամներից մասնակցել են հանդիպմանը՝ մեր կողմից՝ դեսպանը ԱՄՆ-ում, Կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, իմ մամուլի խոսնակը։ Հանգամանալից և մանրամասն խոսակցություն է տեղի ունեցել, և ընդ որում՝ տեղի է ունեցել շատ իրենց համար խառը միջավայրում։ Եվ մենք բարձր ենք գնահատում, որ այդ պայմաններում երկուստեք ձևավորվել է հընթացս հետաքրքրությունը նման հանդիպում անցկացնելու, և տեղի է ունեցել: Ես գնահատում եմ շատ կարևոր և շատ արդյունավետ։ Հանդիպման նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը նշանակում է, որ մեր հարաբերություններում կա դինամիկա, այդ դինամիկան պետք է պահել և զարգացնել։ Ես ուզում եմ ո՛չ նեգատիվով ծայրահեղության մեջ ընկնենք, ո՛չ պոզիտիվով ծայրահեղության մեջ ընկնենք, վերաբերվենք որպես աշխատանք, որն արվում է, և պետք է ավելի լավ և ավելի հետևողական շարունակենք անել»,- նշեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի