copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:03 12-02-2025

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին

ՌԴ բանակը փետրվարի 12-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին, հայտնում են տեղական իշխանությունները: Կան զոհեր և վիրավորներ, Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում ավերածություններ են գրանցվել:

Արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկատվության համաձայն՝ Օբոլոնսկի շրջանում հրդեհ է բռնկվել գրասենյակային շենքում: Նույն շրջանում 1 մարդ է զոհվել, հաստատել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Կա 4 վիրավոր։

Կլիչկոն հայտնել է Կիևի մի քանի շրջաններում՝ Գոլոսեևսկում, Պոդոլսկում և Սվյատոշինսկում բռնկված հրդեհների մասին: Գոլոսեևսկի շրջանում այրվել է 600 քմ մակերեսով պահեստ։ Սոլոմենսկի շրջանում հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքի տանիքում։ Օբոլոնսկում հրդեհ է բռնկվել արդյունաբերական գոտու տարածքում։

Ամենից շատ դիտված