copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:46 11-02-2025

Արագածոտնի մարզում «Opel»-ով վթարի է ենթարկվել գյուղերից մեկի դպրոցի զինղեկը. shamshyan.com

Փետրվարի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 61-ամյա Աշոտ Ղազարյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Թաթուլ գյուղից դեպի Կանչ գյուղ տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհամերձ քարին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 49-ամյա Մարիամ Մ-ն և 42-ամյա Ազնիվ Ն.-ն տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդ Ա. Ղազարյանն աշխատում է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի դպրոցում՝ որպես զինղեկ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
20:35 Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
09:00 Արմավիրի ձախողումը՝ կուսակցական հովանու տակ. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
15:20 Ինչի՞ չեն գալիս, գուցե բոյկոտում են, կամ նեղացել են. պատգամավորների մի մասը գործից փախել են. Ռուբինյանը՝ բացակա ընդդիմադիրների մասին
13:29 Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը
21:40 Փամբակ գետում 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են․ դրանք կվերսկսվեն վաղ առավոտյան