Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:27 10-02-2025

Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ

Ներքին Շենգավիթում և Նոր Խարբերդում տարիներ շարունակ բնակիչները զրկված են եղել կայուն ջրամատակարարումից, բայց այժմ կառուցում և փոխարինում ենք ջրագծերը՝ ապահովելով հուսալի մատակարարում յուրաքանչյուր տանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նոր Խարբերդում ոչ միայն ջրամատակարարումն էր խնդրահարույց, այլև տարիներ շարունակ չի եղել գազատար, ինչը բարդացրել է մարդկանց առօրյան։ Այդ խնդիրը ևս լուծման վերջնափուլում է, ինչը փոխելու է նոր խարբերդցիների կենցաղը։

Բացի այդ, այստեղ երբևէ մանկապարտեզ չի եղել, ինչի պատճառով ծնողները ստիպված էին այլ լուծումներ փնտրել իրենց փոքրիկների համար։ Այս իրավիճակը ևս փոխվում է. առաջին անգամ կառուցում ենք ժամանակակից մանկապարտեզ, որտեղ երեխաները կզարգանան լավագույն պայմաններում։

Շենգավիթ վարչական շրջանի բարելավման այս գործընթացում կարևոր տեղ ունի նաև սպորտային ենթակառուցվածքների զարգացումը։ Նորագավիթում արդեն կառուցել ենք ֆուտբոլի նոր դաշտ, որը կդառնա առողջ և ակտիվ ապրելակերպի խթան ամբողջ թաղամասի համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել