Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:41 09-02-2025

Հերթական անգամ մսխեցին հնարավորությունը. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Հերթական անգամ մսխեցին հնարավորությունը
Քրիստոնեությունը սահմաններ չի ճանաչում, և մենք հնարավորություն ստացանք, որ մեր պետության առաջնորդները մասնակցեն Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին։ Բայց ի՞նչ էինք տարել գագաթնաժողով և ի՞նչ ենք բերում գագաթնաժողովից:

Հայաստանի առաջնորդներից ոչ ոք չմտաբերեց, որ Թրամփի թիմի անդամները, ինչպես նաև անձամբ նա, տարբեր առիթներով, հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ պաշտպանելու աշխարհով մեկ ճնշումների ենթարկվող քրիստոնյաներին, ելույթ են ունեցել քրիստոնեական արժեքների, ժառանգության և քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումների մասին։

Այս գագաթնաժողովը հիանալի առիթ էր բարձրաձայնելու համար քրիստոնյա փոքրամասնության իրավունքների ոտնահարումները որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում 2020 թվականից։ Հիշեցնել աշխարհին, որ 2023 թվականին էթնիկ զտման և բռնի տեղահանման են ենթարկվել 150 հազար քրիստոնյաներ, իսկ այսօր այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին հարուստ քրիստոնեական ժառանգություն է ոչնչացվում։

Սակայն Հայաստանը ներկայացնող առաջնորդները ոչինչ չարեցին, չօգտագործեցին ստեղծված իրավիճակը և հերթական անգամ մսխեցին այն հնարավորությունը, որը կարելի էր կապիտալիզացնել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել