Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:58 08-02-2025

Եվրոպացի բյուրոկրատների մտահոգությունն անհասկանալի է․ Վրաստանի վարչապետը պատասխանել է քննադատություններին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն տարակուսանք է հայտնել վրացական խորհրդարանի կողմից «Հանրահավաքների մասին» օրենքում արված փոփոխություններին եվրոպացի քաղաքական գործիչների տված բացասական արձագանքների կապակցությամբ։ Նշենք, որ փոփոխություններով խստացվում է պատասխանատվությունը հավաքների ժամանակ տեղ գտած իրավախախտումների համար։

«Այս օրենսդրական փոփոխություններն ուղղված են հասարակության մեջ ատելության սերմանումը կանխելուն․ այս պարագայում եվրոպացի բյուրոկրատների մտահոգությունը մեր խորհրդարանի որոշումների վերաբերյալ անհասկանալի է և զարմանալի։ Փաստորեն, նրանք աջակցում են ատելության սերմանմանը, մարդկանց վիրավորելուն, բայց չէ՞ որ այս ամենը Եվրոպայի հետ ոչ մի կապ չունի»,- ասել է Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ պետությունն արմատական ​​ընդդիմությանը թույլ չի տալու անպատիժ վիրավորել քաղաքական մցակիցներին։

«Արմատական ​​ընդդիմության 400 ներկայացուցիչ չպետք է խնդիրներ ստեղծի Վրաստանի չորս միլիոն բնակչության համար»,- ասել է Կոբախիձեն։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը «Հանրահավաքների մասին» օրենքում, Վարչական օրենսգրքում և Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունել է փետրվարի 6-ին։ Փոփոխություններով էականորեն բարձրացել են վարչական իրավախախտումների համար տուգանքները, ինչպես նաև ազատազրկման ժամկետները․ նախկին 15 օրվա փոխարեն փոփոխությունների արդյունքոմ սահմանվել է 60 օր ազատազրկումը։ Վրացական ընդդիմությունը այս փոփոխությունները որակել է «ռեպրեսիվ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան