copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:17 08-02-2025

Որքան անպատիժ է մնում նա, այնքան ավելի ցինիկ և զարհուրելի են դառնում նրա զեղումները․ Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների հարցերին:

«Վաշինգտոնում Փաշինյանը հայտարարեց․ «Պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պնդումը»,- հարց է ուղղվել Արմեն Աշոտյանին։

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Փաշինյանը վաղուց է վա-բանկ գնացել՝ Հայոց ցեղասպանության, Արցախի, մեր ազգային ինքնության դեմ։ Որքան անպատիժ է մնում նա, այնքան ավելի ցինիկ և զարհուրելի են դառնում նրա զեղումները։

«Маски сброшены, господа», ինչպես ասում են։ Նիկոլը հանում է 2018-ին հագած իր գառան դիմակը՝ հայ ժողովրդին որպես գառան դմակ՝ դեմ տալով թյուրքական գայլերին։ Նա ի ցույց է դնում իր իրական էությունը, որի մասին ես և իմ ընկերները զգուշացնում էինք այս մղձավանջի ամենասկզբից։

Իր վաշինգտոնյան զառանցանքը նույնն է, ինչ ոտքերը վթարում կորցրած գեր մարդուն համոզես, որ երկու վերջույթների ամպուտացիան նրան շանս է տվել քաշ գցել։

Սա նույն ցինիզմն է, երբ երեխաներին կորցրած հորն ու մորն ասես, թե ձեր որդիների մահով դուք շանս ստացանք ավելի շատ ուտելու։

Պատկերացրեցի՞ք նրա ասածի ողջ ողբերգականությունն ու նրա քարոզիչների ողջ անբարոյականությունը։

Ի դեպ, ֆիքսեք նաև աշխարհի թիվ մեկ և ամենաուժեղ կայսրությունում արված նրա մեկ այլ անհեթեթ հայտարարությունը. «Բացարձակապես տարբեր բաներ են, երբ կայսրության քաղաքացի ես ու երբ անկախ ու ժողովրդավարական երկրի քաղաքացի ես»։ Պատկերացնո՞ւմ եք ամերիկյան վերնախավի դեմքը՝ սա լսելիս»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ