copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:36 07-02-2025

Քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալությունները նախընտրական շոու է. ակտիվիստ

Ակտիվիստ Արթուր Չախոյանը գրում է. «Տեղի ունեցած վերջին ձերբակալությունները Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների շարքում նախընտրական շոու է, քանի որ ընտրություններից առաջ մեծ աղմուկ բարձրացրած ձերբակալվածները մնում են անպատիժ։

2023 թ.-ի Երևան քաղաքի քաղաքապետի ընտրությունների շեմին ձևական կալանավորել էին ՔՊ-ական Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին, որը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության, մեղադրվում էր շուրջ 120 միլիոն դրամի չարաշահման և հափշտակման մեջ։ ՔՊ-ական Գևորգ Սիմոնյանը ազատության մեջ է։

ՔՊ-ական Յակով Ասատրյանը եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ։ Նա, իբր, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր, սակայն ըստ մամուլում և որոշ շրջանակներում պտտվող լուրերի, Յակով Ասատրյանը պաշտոնեական դիրքի չարաշահումներ է թույլ տվել, ազատման դիմում է գրել և մեկնել ԱՄՆ։ Մեկնելուց անմիջապես հետո նրա նկատմամբ երկրից բացակայության արգելք են սահմանել։

Այս դեպքը հանրային դաշտում մեծ հանրային հնչողություն չստացավ, այլ հերթական անգամ ծածկադմփոց արվեց, որպեսզի չարաշահումների մեջ մեղադրվող ՔՊ-ականի դեպքը հանրային մեծ հնչեղություն չստանա։ ՔՊ-ական Յակով Ասատրյանը ազատության մեջ է։

Երևանի քաղաքապետարանի վերջին ձերբակալվածների թվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը,
քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, և Երևանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ՆԱԽԿԻՆ պետ Ռոբերտ Դարբինյանը։

Արամ Գյուլզադյանի ղեկավարած կառույցը հայտնի էր ապօրինությունների նկատմամբ աչք փակելու քաղաքականությամբ։

Ձերբակալությունից մեկ օր առաջ,
Արամ Գյուլզադյանի ղեկավարած կառույցի ապօրինության փաստող իմ նախորդ հրապարակման հղումը՝
https://www.facebook.com/share/p/15ywgGiYkX/
ՆԱԽԿԻՆ և ՆԵՐԿԱ պաշտոնյաների, ինչպես նաև քաղաքացիական անձանց միաժամանակ ձերբակալությունը վկայում է համակարգային կոռուպցիայի առկայության մասին։

Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրված երկու պաշտոնյաները, որոնք մեղադրվում են չարաշահումների մեջ, ազատության մեջ են,
հարուստ շքեղ կյանք են վայելում, իսկ հաշվի առնելով, որ ձերբակալված Արամ Գյուլզադյանը ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ
«հնչեղություն ունեցող հանցագործությունների» և «քրեական հեղինակությունների» դեմ պայքարի բաժնի պետի պաշտոնում ձեռք բերած հեղինակությունը խոսում է այն մասին որ, ուշ թե շուտ նա նույնպես ազատ կարձակվի։

Ժողովուրդ ջան, դուք լուրջ հավատո՞ւմ եք, որ Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրված անձինք, ովքեր մեղադրվում են չարաշահումների մեջ, իրականում պատասխանատվության կկրեն?)))

Երևանի քաղաքապետարանի ձերբակալված, չարաշահումների մեջ մեղադրվող և տարբեր քրեական գործերով անցնող պաշտոնյաները անպատժելի են, ոչ ոք պատասխանատվություն չի կրում։

Իշխանությունն, օգտվելով նրանից, որ ժողովրդի քաղաքական հիշողությունը շատ կարճ է, նախընտրական շոուներ է կազմակերպում՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար՝
ժողովրդի աչքին թոզ փչելով»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին