copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:28 07-02-2025

Ապագա պատերազմներում ԱՄՆ-ն կպարտվի առանց բանակի բարեփոխման․ Մասկ

Ամերիկացի գործարար, կառավարության Արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (Department of Government Efficiency, DOGE) ղեկավար Իլոն Մասկը կանխատեսել է ապագա պատերազմներում ԱՄՆ-ի պարտությունը։

«Եթե անհապաղ և արմատական փոփոխություններ չկատարվեն բանակում, ապա հաջորդ պատերազմներում ԱՄՆ-ն կպարտվի»,-գրել է նա X-ում։

Այս պաշտոնում Մասկը նշանակվել է Դոնալդ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո: Ինքը՝ Թրամփը, կարծում է, որ Մասկը կզբաղվի «կառավարական բյուրոկրատիայի ապամոնտաժմամբ»։ Մասկը պաշտոնը ստանձնելուց հետո պարզել է, որ պաշտոնյաների ընդամենը մեկ տոկոսն է իրականում աշխատանքի գալիս։ Աշխատանքի առաջին 80 ժամվա ընթացքում նրա ղեկավարած գերատեսչությունը չեղարկել է շուրջ 420 միլիոն դոլարի պետական պայմանագրեր։ Ընդհանուր առմամբ, Մասկը հույս ունի կրճատել ԱՄՆ-ի ծախսերը երկու տրիլիոն դոլարով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին