Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 06-02-2025

Ըստ էության. Մեր երկրում երգող ադրբեջանցիներին 1 ոստիկան չի մոտենում, ավագանու անդամին 30 բերետ դուրս են հանում

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրնկալել ենք Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին։

Նրա հետ խոսել ենք տրանսպորտի դեմ թանկացման բոյկոտի, մեկ շաբաթում դրա գրանցած արդյունքների, քաղաքապետ Տիգրան Ավինյանի 100 դրամին չվերադառնալու հայտարարության, հունվարի 31-ին ավագանու նիստում Տիգրան Ավինյանի հետ վիճաբանության, թաղապետարանների աշխատակիցների ներգրավվածությունը բոյկոտի ձախողման, ընդդիմության րհամագործակցելու և մի շարք այլ հարցերի մասին։

Հակոբյանի խոսքով` այս իշխանությունը իշխանության է եկել թալանի վերացման կեղծ թեզերով։

«Իրենք հիմա թալանի մոդեռն մաստեր կլաս են ցույց տալիս։ Հանրային տրանսպորտը ինքնաբավ բիզնես չի հանդիսանում, դա չպետք է լինի շահույթի նպատակով»,-ասաց նա։ Անդրադառնալով իր ու Տիգրան Ավինյանի վիճաբանությանը` Հակոբյանը նշեց. «Մեր երկրում թուրքերեն Ղարաբաղ երգող ադրբեջանցիներին 1 ոստիկան չի մոտենում, կառավարության մոտ այդքան ոստիկաններ, ավագանու անդամին իր կարծիքը հայտնելու համար 30 բերետ դուրս են հանում։ Այս մարդկանց կեսը անգրագետ է, մյուս կեսը` թուրքի շպիոն»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին