copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 19:09 06-02-2025

ԻԻՀ դեսպանի անդրադարձը՝ աղմկահարույց տեսանյութին

Այն, ինչ հեռարձակվել է, ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հունվարի 30-ին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով Ղարաբաղի մասին երգ են երգում։

«Նախ շատ կասկածելի է ու բազմաթիվ հարցեր է առաջացնում այդ տեսանյութը, և պետք է այն ուսումնասիրվի։ Անկեղծ ասած` ես էլ եմ նայել ու լսել, սակայն հստակ չէր լսվում, թե նրանք ինչ են ասում։ Մեր դիրքորոշումը հետևյալն է` ովքեր ռասիստական ու ազգայնական լոզուգներով են հանդես գալիս, նրանք ոչ Իրանի ժողվորդի ներկայացուցիչներ են, ոչ էլ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշում արտահայտողները։

Նման կասկածելի գործողությունները չպետք է կասկածի տակ դնեն ՀՀ-ի նկատմամբ Իրանի դիրքորոշումները, ինչպես նաև ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա։ Դուք շատ ուշադիր ու զգոն պետք է լինեք, որ նման իրողությունների ալիքի վրա չհայտնվեք ու ձեզ այդ ուղղությամբ չտանեն»,- ասաց դեսպանը։