copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:08 06-02-2025

Թրամփը Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում․ Asia Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում, գրում է Asia Times-ը։ Հոդվածում ասվում է, որ շատ վերլուծաբանների կանխատեսումներն այն մասին, թե Թրամփը կփորձի կապեր հաստատել Ռուսաստանի հետ, չեն արդարացել։

«Թրամփի քաղաքականությունն ավելի ագրեսիվ է դարձել։ Նա ուժեղացրել է ՌԴ-ի նկատմամբ իր հռետորաբանությունը։ Նախ, նա Պուտինին սպառնացել է լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներով, երկրորդ՝ հայտարարել է, որ կցանկանար, որպեսզի ՕՊԵԿ-ը մեծացնի նավթի արդյունահանումը»,-ասվում է հոդվածում։

Թերթը նշում է, որ Թրամփն իսկապես ցանկանում է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը, սակայն աստիճանաբար փոխում է իր պայմանները, քանի որ, իբր, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ներուժ է տեսնում:

Նախօրեին NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ Սպիտակ տանը պառակտում է առաջացել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ: Այսպես, Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ցանկանում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Մյուսներն էլ կողմ են Ուկրաինային օգնության կրճատմանը։ Այս շաբաթ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի Կիևի հետ գործարք կնքել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ