copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:53 06-02-2025

Աննա Հակոբյանը Կասպից ծովում հանդիպել է Մեհրիբան Ալիևայի հետ․ Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը տելեգրամյան իր ալիքում փաստաթուղթ է հրապարակել, որի համաձայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Աննա Հակոբյանը հանդիպել է Մեհրիբան Ալիևայի։

«2023 թվականի սեպտեմբերի 17-ին Աննա Հակոբյանը ներքին ռուսական ավիաընկերությունների միջոցով թռչել է Դաղստան՝ Մախաչկալա քաղաք, ինչի մասին վկայում է այս սքրինշոթը։ Աննա Հակոբյանի և Մախաչկալա քաղաքի միջև, կարծես թե, որևէ կապ չկա։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Աննա Հակոբյանին Մախաչկալայում դիմավորել է ոչ այլ ոք, քան Ադրբեջանի տնտեսական համալսարանի ռեկտոր Ադալաթ Մուրադովը։ Հիշեցնեմ, որ Դաղստանում (Դերբենդում) գործում է Հեյդար Ալիևի Կենտրոնը, որը ղեկավարում է անձամբ Մեհրիբան Ալիևան։ Մախաչկալա ժամանելուց հետո Աննա Հակոբյանին ուղեկցել են Դերբենտ ծովային նավահանգիստ և նստեցրել նավ, որտեղ սեպտեմբերի 19-ին Կասպից ծովում (Ռուսաստանի և Ադրբեջանի ծովային սահմանին) տեղի է ունեցել Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի հանդիպումը։ Թե ինչ են նրանք քննարկել, դեռ պարզ է, բայց փաստն այն է, որ Արցախի շրջափակումը շարունակվել է մինչև 2023 թվականի սեպտեմբերի 24-ը, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ»,- գրել է Վարդան Ղուկասյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ