copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:45 06-02-2025

ԱԺ նոր աշխատանքային խումբ է ստեղծվել` իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում աշխատանքային նոր խումբ է ստեղծվել, որտեղ ընդգրկված են իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորներ: Այն գործելու է 1 տարի՝ 2025 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2026 թվականի մայիսի 31-ը:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ աշխատանքային խումբը ստեղծվելու է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի (Շվեդիայի Ազգային ժողով) եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ ժողովրդավարական զարգացման համագործակցության ծրագիրը կազմակերպելու նպատակով:
ԱԺ նոր ձեւավորված խմբում ընդգրկված են

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը,
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը,
պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Լուսինե Բադալյանը, Արսեն Թորոսյանը, Արման Եղոյանը, Սարգիս Խանդանյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ Լիլիթ Մինասյանը:

«Հայաստան» խմբակցությունից ներգրավված են

Գառնիկ Դանիելյանը,
Քրիստինե Վարդանյանը,
Աղվան Վարդանյանը եւ Արմեն Ռուստամյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ԱԺ-ից դիմել են խմբակցությանը, որպեսզի հայ-շվեդական բարեկամական խմբի անդամները ներգրավվեն աշխատանքային խմբում: «Թե ինչ համագործակցության ծրագիր է իրականացվելու, դեռ հստակեցված չէ, մանրամասներ հայտնի չեն»,- ասաց Քրիստինե Վարդանյանը. բայց հանուն հայ-շվեդական բարեկամության՝ նոր խումբը կգործի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ