Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:24 05-02-2025

Թրամփն Իրանին գործարք է առաջարկում, Պուտինն ու Զելենսկին պատրաստ են բանակցել. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 5-ի միջազգային կարևոր լուրերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Իրանի հետ միջուկային խաղաղության համաձայնություն կնքել: «Ես ցանկանում եմ, որ Իրանը հզոր ու հաջողակ երկիր լինի, բայց առանց միջուկային զենքի»,- գրել է Թրամփը՝ սոցցանցի Truth Social հարթակում։
Նա խիստ չափազանցված է համարում տեղեկությունները, թե Նահանգներն ու Իսրայելը ցանկանում են Իրանը մոխիրների վերածել։ Նահանգների նախագահը շեշտել է՝ «պետք է անհապաղ սկսենք աշխատել համաձայնագրի ուղղությամբ և կազմակերպենք մերձավորարևելյան մեծ տոնախմբություն», երբ այն ստորագրվի:
Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ևս մեկ հնարավորություն տալ՝ դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու երկու կողմերի միջև տարաձայնությունները։
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ «եթե Վաշինգտոնը ձգտում է համաձայնության գալ իրանական կողմի հետ, ամերիկյան վարչակազմը պետք է «հանդարտեցնի Իսրայելին»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, եթե դա ուկրաինացիներին խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի։ Զելենսկին այս մասին ասել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում:
«Եթե սա միակ տարբերակն է, որի դեպքում կարող ենք խաղաղության հասնել ուկրաինացիների համար և չկորցնել մարդկանց, իհարկե, մենք կգնանք դրան», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նաև նշել է, որ այս դեպքում իր անձնական վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության ղեկավարի նկատմամբ նշանակություն չունի.«Ես նրան թշնամի եմ համարում և, ճիշտն ասած, կարծում եմ, որ նա էլ է ինձ թշնամի համարում»:
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկլովն իր հերթին հայտնել է, որ թեև Ռուսաստանը Զելենսկուն համարում է Ուկրաինայի ոչ օրինական նախագահ, այնուամենայնիվ պատրաստ է բանակցություններ վարել նրա հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան