Ներքին 1 տարի առաջ - 20:33 04-02-2025

Պարեկները տաք հետքերով հայտնաբերել են Արարատի մայրուղում հանդիպակաց երթևեկող Nissan March-ն ու կին վարորդին. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 3-ին, Oragir.News-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Արարատի մարզում Nissan March-ը խախտում ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկում հանդիպակաց երթևեկելի գոտով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 4-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները ժամերի ընթացքում օպերատիվ տեղեկություններ ով ճշտում են ավտոմեքենայի մակնիշն ու համարանիշը ու տաք հետքերով Արարատի մարզի գյուղերից մեկում հայտնաբերում են օրինախախտ վարորդին ու ավտոմեքենան, որն այնուհետև տեղափոխվում է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ով կին է, ընդունել է, որ ինքն է խախտել երթևեկության կանոնները, սակայն ոչ միտումնավոր, պարզապես շփոթել է ճանապարհը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել