copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:09 04-02-2025

Հայ հոգևորակա՞ն, թե՞ թուրքի մոլա. Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.

«Հայ հոգևորակա՞ն, թե՞ թուրքի մոլա
Եթե նկարում պատկերված անձինք ոչ թե թուրքի մոլա են, այլ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր սպասավորներ, ապա պետք է որ տեղյակ լինեն, որ ձեռքը, որը սեղմում են թշնամու պղծությանն է հանձնել հարյուրավոր հնադարյան եկեղեցիներ ու վանքեր, ուրանում է Հայ եկեղեցու կողմից Սրբադասված Սուրբ նահատակներին, ոչ մի անգամ չի հանդիպում և պետական արարողակարգային ոչ մի միջոցառման չի հրավիրում իրենց հոգևոր առաջնորդին` Ամենայն Հայոց կաթողիկոսին, նրա առջև փակում է Սարդարապատ բարձրանալու ճանապարհը, չի մասնակցում Հայրապետական Սուրբ Պատարագներին, Սուրբ ծննդյան օրը համերգ է կազմակերպում խոնարհված եկեղեցում...

Եթե այդ ամենը չգիտեն, ուրեմն տգետ են։ Եթե գիտեն ու գիտակցված են ներկայացել նրա հետ հանդիպման, ուրեմն թուրքի մոլա են` հեռացված Աստծուց, քրիստոնեական հավատքից և մեր ժողովրդից։
Ամոթ, նորից ամոթ ու հազար ամոթ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ