Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:35 04-02-2025

Արթիկում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը ապամոնտաժում են. տեսանյութ

Oragir.News-ի տեղեկություններով` Արթիկում վերականգնման պատրվակով հայրենական մեծ պատերազմի հուշարձանը ապամոնտաժում են։
Մեր աղբյուրը մատնանշում է մի դեպք ևս, երբ 3 տարի առաջ Արթիկում վետերանների նկարներ էին այրվել։

Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Արթիկի համայնքապետարանից։ Մեր հարցերին ի պատասխան` Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանի օգնական Սևակ Պետոյանը հայտնեց՝ այս պահին օրակարգում նման հարց չկա։

Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում չկողմնորոշվեց գործուղման է գնացել, թե շրջայցի։ Թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտվեց։

Արթիկցիները իշխանականների հաշվեհարդարների ֆոնին տեսախցիկի առաջ չեն խոսում, բայց ասում են, որ հուշարձանի վրայի Արարատն է ջղաձգել իշխանությանը, իսկ Անան Ոսկանյանը սովորական կամակատար է` ինչ ասել են, անում է։

Հուշարձանը դեռ ապամոնտաժված չէ, ՔՊ-ական պաշտոնյաներն էլ լռում են, թե ինչ է լինելու հայրենական պատերազմի վետերանների հուշարձանի հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի