Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 14:15 04-02-2025

Փաշինյանը «կաշալոտ» է․ իբր ուզում է համոզել, որ մեզ նման սովորական մարդ է․ հարցում

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ակտիվություն է ցուցաբերում սոցիալակն հարթակներում։ Մասնավորապես իր ֆեյսբուքյան էջում հանդես է գալիս տարբեր աֆորիզմներով, իր առաջ քաշած իրական Հայաստանի գաղափարներով։

Այս ամենից զատ վարչապետը հաճախ է հրապարակում իր և կնոջ մասնակցությամբ սնունդ պատրաստելու և ուտելու տեսանյութեր, ինչը շատերի կողմից մեծ քննադատությունների է արժանանում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք մտածում, երբ Նիկոլ Փաշինյանը տեղադրում է իր ուտելու տեսանյութերը»։

Հարցվածների մեծամասնությունը բացասական կարծիք հայտնեց, սակայն եղան քաղաքացիներ, ում կարծիքով դա նորմալ երևույթ է։
«Կասեմ ուտող-խմող տղայա»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ Փաշինյանն այլ բան չի կարող անել։ «Տխմարը ուրիշ բան չի էլ կարող անել։ Երկրի ղեկավարը էդ ձև հիմար բաներով կզբաղվի՞։ Ժողովուրդին ուզում է համոզել, որ ես էլ ձեր նման սովորական մարդ եմ հա՞։ Չկա նման բան։ Ինքը ահավոր լկտիացել է և պետք է ականջներից բռնել, դուրս նետել իր կաբինետից»,- վրդովված պատասխանեց նա։

Քաղաքացիներիվց մեկն էլ նշեց, որ դա զզվելի է։ «Կաշալոտ ա, բա ինչ պիտի անի։ Նրան ուտելու բան չտաս չի կարող ղեկավարի։ Սաղ էլ գիտեն, որ կաշալոտ ա»,- ասաց նա։

Հարցվածներից մեկի կարծիքով էլ դա նորմալ է։ «Շատ նորմալ եմ վերաբերվում։ Ինքն էլ մեզ նման սովորական մարդ է»,- նշեց նա։

«Թռնելու վախտն ա դրա համար, ժողովրդին ասում ա՝ էթում եմ վերջին անգամ նայեք ոնց եմ ուտում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել