Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:22 09-08-2021

Վրաստանի առողջապահության նախարարը պատրաստ է սովորական բժշկի նման բուժել կորոնավիրուսով հիվանդներին

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է հանրապետությունում կորոնավիրուսով հիվանդացության հետ կապված իրավիճակը:

Պաշտոնյան ընդգծել է, որ այն ժամանակ, երբ Վրաստանի Հանրապետությունը գտնվում է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքի գագաթնակետին, ինքը պատրաստ է դառնալ սովորական բժիշկ՝ հիվանդներին բուժելու համար: «COVID-19 համավարակի աճող ալիքը մարտահրավեր է ոչ միայն առողջապահության, այլև ամբողջ հասարակության համար»,- գրել է Տիկարաձեն՝ հավելելով, որ այժմ ժամանակն է «միասին գործելու՝ կյանքեր փրկելու համար»:

«Շնորհակալություն մեր բժիշկներին, բուժքույրերին, ամբողջ բուժանձնակազմին և յուրաքանչյուր անձի, որն անմիջականորեն ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում: Դուք հերոսներ եք: Ես պատրաստ եմ, որպես սովորական բժիշկ, ձեզ հետ տեղ զբաղեցնել այս արժանի պայքարում»,- բժիշկներին է դիմել նախարարը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել