copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:35 04-02-2025

Ամերիկահայերի հետ հանդիպմանը վարչախմբի պարագլուխը ստի, կեղծիքի հերթական չափաբաժինն է մատուցել

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամերիկահայերի հետ հանդիպմանը վարչախմբի պարագլուխը ստի, կեղծիքի, մանիպուլյացիայի հերթական չափաբաժինն է մատուցել․

Սուտ 1․ Իբր ինքը նույնպես ազգային հպարտություն կրող է եղել ժամանակին, հետո տեսել է, որ դա վտանգավոր է։ Սրանից դեռ քառորդ դար առաջ Գառնին հռոմեական հավաբուն, Զորաց քարերն էլ ռագատկի քարեր անվանած մարդը, բանակի դեմ պայքարած մարդը ոչ միայն նյութապաշտ ու գաղափարազուրկ է եղել, այլև հանուն իշխանության գալու, ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻՆ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԱՆԿԱՐԱՅԻՆ ՏԵՍԱՆԵԼԻ Է ԴԱՐՁՐԵԼ ԻՆՔՆ ԻՐԵՆ, ՈՐ ԻՐԵՆ ԴԻՏԱՐԿԵՆ ՈՐՊԵՍ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՐԵԼՈՒ։ Անկարան միշտ էլ հետաքրքրված է եղել, թե Հայաստանում ո՞վ կլինի այն պոպուլիստը, կեղծելու, մոլորեցնելու, դերասանություն անելու գործում այն կարողունակ սուբյեկտը, որը կլինի նաև նյութապաշտ, անհայրենիք և որի վրա կարելի կլինի խաղադրույք անել»։
Մյուս ստերին կանդրադառնամ շուտով․․․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում